ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Սամվել Կարապետյանը՝ Տրոցկու և դը Գոլի արանքում

Սամվել Կարապետյանը՝ Տրոցկու և դը Գոլի արանքում
14.07.2025 | 16:31

Երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել կալանավայրից, որտեղ ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորման մասին:

Կարապետյանը, մասնավորապես, ասում է.

«Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին և գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ։ Փորձելու ենք համախմբել մեր ժողովրդին արդար ու մեծ նպատակների շուրջ։ Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը»:

Այս տողերը հակասական տպավորություններ են թողնում:

Լավ է, որ Կարապետյանը հետևում է Լև Տրոցկու չափազանց էֆեկտիվ մտքին ու սկզբունքին, այն է՝ Мы строим будущее, куда возьмем далеко не всех (հարգանքով եմ վերաբերվում փաշինյանի հետ մինչ օրս կռիվ տվածներին, բայց ես իմ պատկերացումն ունեմ ապագայի և նրա «բնակիչների» վերաբերյալ), սակայն վատ է, որ Կարապետյանը չի հետևում գեներալ Շառլ դը Գոլի հանճարեղ քայլին՝ ասելով. «Մերժելու ենք սև-սպիտակի և արհեստական մյուս բաժանումները, որպիսիք այս իշխանությունները փաթաթել են հասարակության վզին՝ պառակտելով ու թուլացնելով մեր երկիրը»:

Բանն այն է, որ Հայաստանը 2018-ից կառավարվում է թշնամի քաղաքական ուժերի՝ արևմտականների կողմից: Նրանք հանձնեցին Արցախը, այժմ մշակում են Սյունիքի օտարման օպերացիան, իսկ նրանց երազանքը մեր տարածաշրջանում անգլոսաքսերի աշխարհաքաղաքական տեսլականի իրականացումն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի լուծարում՝ 1920-ի դեկտեմբերի կարգավիճակի վերականգնում, անգլոսաքսերի գերիշխանության հաստատում Հարավային Կովկասում և Ռուսաստանի ու Իրանի հեռացում այստեղից:

Դե, ինչ արած, արևմտականությունն աղանդ է՝ իռացիոնալ մի բան, չափազանց վտանգավոր: Աղանդավորները չունեն հայրենիք, նրանք սրբորեն և կուրորեն ծառայում են իրենց սրբերին: Իհարկե, նրանք սիրում են իրենց հայրենիքը՝ Հայաստանը, բայց պաշտում են իրենց սրբավայրը՝ անգլոսաքսերի երկիրը, և դրանց շահերի տարբերության դեպքում աղանդավորները, բնականաբար, կհետևեն սրբավայրի շահերին՝ թքելով հայրենիքի վրա: Եվ եթե սրբավայրը պահանջում է Ղարաբաղը հանձնել, ապա աղանդավորը դա չի կարող չանել:

Հիմա, եթե քո երկրի իշխող քաղաքական էլիտան մահացու թշնամի է քեզ համար, պարոն Կարապետյան, դու ո՞նց ես պատկերացնում սև-սպիտակի բաժանումներից հրաժարվելը և դրանց հետ նորմալ համակեցությունը:

Համաշխարհային պատերազմից Ֆրանսիան գրեթե չտուժեց՝ տարածքներ չկորցրեց, ի տարբերություն Հայաստանի, ամրացավ և հայտնվեց ՄԱԿ անվտանգության խորհրդում՝ մեծ տերության կարգավիճակով:

Սակայն, չնայած այդ երջանկությանը, գեներալ դը Գոլը սարսափելի պատժեց բոլոր կոլաբորացիոնիստներին և հատկապես կանանց, որոնք սեռական և այլ ծառայություններ էին մատուցում գերմանական օկուպանտներին:

Դը Գոլը ոչ թե սև-սպիտակի բաժանեց հանրությունը, այլ դրանց մարմիններին ու ճակատներին դաջեց դրանց էությունը բնութագրող գեղեցիկ բառեր, և այդ կանայք մինչև կյանքի վերջ ապրեցին «բոզ» եզրույթը մարմիններին հավերժացրած:

Արդարացի՞ էր դը Գոլի արարքը:

Իհարկե, քանի որ, նախ, հայրենիքին թշնամություն մատուցածները պետք է պատժվեն, երկրորդ՝ դրանք պետք է տարանջատվեն հասարակությունից, որպեսզի բոլորը տեսնեն և իմանան, թե ովքեր են դրանք, երրորդ՝ որպեսզի դա խրատ լինի գալիք սերունդներին:

Հիմա կենացների և քաղցր խոսքերի ժամանակը չէ, և Սամվել Կարապետյանը պետք է դա քաջ գիտակցի: Վարակը պետք է երկրից մաքրվի, քանզի անհնար է սիֆիլիսի բակտերիաների հետ առողջ համակեցությունը օրգանիզմում՝ բակտերիան ուշ թե շուտ օրգամիզնը գերեզման կտանի: Ինչ-որ կասկածելի աննա գրիգորյաններ և փաշինյան նիկոլի քաղաքական թիմի այլ անդամներ պետք է հեռու մնան նորաստեղծ քաղաքական ուժից, և դրանց հեռու պահողը պետք է լինի հենց Սամվել Կարապետյանը: Կոմպլեմենտարիզմի, «և-և»-ի ժամանակը չէ այսօր՝ հայ ժողովուրդն այդ պարերը պարելով իրեն հասցրեց անդունդի եզրին:

Այսօր պետք է երկիրը նախ տոտալ դեզինֆեկցիայի ենթարկել, իսկ հետո սկսել կորուստների վերադարձի բարդ պրոցեսը, իսկ այդ պրոցեսը, ինչպես կասեր Լև Տրոցկին, возьмут далеко не всех:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Ես խոսեցի փաշինյան նիկոլից փրկվելու շարժման գաղափարական կողմի մասին: Պետք չէ խուսափել կոշտ, բայց անկեղծ և ճշմարիտ մտքեր հնչեցնելուց. հիշեցնեմ, որ փաշինյան նիկոլի գործը հաջողությամբ չէր պսակվի, եթե նա ժամանակին հասարակությունը չբաժաներ սև-սպիտակի:

Բայց կա նաև պրակտիկ՝ կոնկրետ գործեր, քայլեր ձեռնարկելու կողմը, և այս աշխատանքը կպահանջի իսկապես նոր մոտեցումներ՝ գիտելիքի վրա հիմնված: Պետք է գիտակցել, որ Հայաստանն ընդամենը բանանային հանրապետություն է, իսկ բանանային երկրներում իշխանափոխությունը 3-10 օրվա խնդիր է: Եթե, իհարկե, դրանով զբաղվեն ճիշտ մարդիկ, որոնք կդիմեն ճիշտ քայլերի՝ ղեկավարվելով ճիշտ գաղափարներով:

Այսքանը:

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ